077 52 29 72 099 52 29 72 010 52 29 72

Գլխավոր > Խորհուրդներ > ԲՈՏՈՔՍ։ ԿՈՂՄ ԹԵ՞ ԴԵՄ

ԲՈՏՈՔՍ։ ԿՈՂՄ ԹԵ՞ ԴԵՄ

Վաթսունականների հիթը կրծքի իմպլանտներն էին, ութսունականներինը՝ լիպոսակցիան, իսկ քսանեմեկերորդ դարի գլխավոր թրենդը, թերևս, բոտոքսն է. Ամենափոքր քանակի ներարկումն անգամ ոչ թե կանգնեցնում է կնճիռների հետագա առաջացումը, այն նույնիսկ ժամանակն է հետ պտտեցնում՝ վերադարձնելով ձեզ ձեր նախկին տեսքը. Այսպիսով, ահա մենք՝ առանց կնճիռ ճակատների սերունդը։ Բոտոքսը բոտուլինումի տոքսինի հապավումն է, բայց, անհոգ եղեք, բոտոքսի ներարկմամբ բոտուլիզմով չեք հիվանդանա։ Մեր սիրելի բոտուլինումի տոքսինը մաքրված տոքսինն է, որի մեջ չկան մահացու բակտերիաներ ու չկա նաեւ վարակ։ Սա նշանակում է որ բոտոքսն անվտանգ է. Այնքան անվտանգ, որ անցյալ տարի միայն 5 միլիոն մարդ է գիտակցաբար կատարել բոտքոսի ներարկում։ Բոտոքսին դեմ արտահայտվող մարդկանց բանակն այնքան էլ մեծ չէ, քանի որ պրոցեդուրան բավականին դյուրին է, ու զգալի հակացուցումներ չունի. Հիմնականում բարդությունները կարող են լինել թեթեւ գլխացավի կամ աննշան կարմրության տեսքով։ Սակայն պետք է հաշվի առնել որ ոչ միշտ է բոտոքսն օգտագործվում աննշան դոզաներով՝ որպես կնճիռները բուժելու միջոց։ Երբեմն բոտոքսի օգնությանն են դիմուն նյարդաբանները՝ վզի ներքեւի հատվածում սպազմերի բուժման նպատակով։ Այս դեպքում արդեն, բոտքոսի հակացուցումներն ավելին են, քան սովորական դեպքերում, իսկ բարդությունները կարող են լինել ընդհուպ մինչև մահ։ Սակայն, եթե դուք այն հինգ միլլիոն մարդկանց թվին եք դասվում, ում ընդամենը պետք է ճակատամասի կնճիռները հարթեցնել, բոտոքսը հենց ձեզ համար է։ Իսկ ինչ է անում այն՝ պարզապես պարալիզացնում է ներարկվող հատվածի այն մկանները որոնք անընդհատ կծկվում են, ինչից հետո այդ հատվածը ուղղակի չի շարժվում մեր միմիկայի հետ մեկտեղ։ «Հրաշք շիճուկի» ազդեցության նվազման հետ մեկտեղ մեր միմիկան կվերականգնվի։ Հետ կգան նաեւ կնճիռները, ու պետք կլինի կրկնել պրոցեդուրան։ Իսկ հաճախականությունը կախված է պացիենտի մաշկի առանձնահատկություններից։ Սովորաբար կրկնություն անհրաժեշտ է լինում ամեն վեցից ուր ամիսը մեկ անգամ։
Այո, թվում է թե բավականին հեշտ ու անցավ պրոցեդուրա է։ Իրականում այդպես էլ կա, սակայն հիմա շատ ու շատ մարդիկ են փորձում որակավորվել, կարճատեւ դասընթացների գնալ ու բոտոքսի ներարկումներ են կատարվում տարբեր տեղերում։ Որպես գիտակից մարդ մենք պետք է հաշվի առնենք, որ մեր դեմքն ունի հազար ու մի մկան ու ամեն մի կնճիռ պետք է յուրօրինակ մոտեցում ստանա, իսկ այդ մոտեցումը մեզ կարող է ապահովել միայն որակավորված ու փորձառու բժիշկ կոսմետոլոգը՝ էսթեթիկ բժշկության մասնագիտացված կենտրոնում։ Ավելին, ներարկումից առաջ անպայման ճշտեք պրեպարատի ծագումը, նայեք տուփի վրայի պիտանելության ժամկետը, ու ամենափոքր կասկած կամ տարակուսանք ունենալու պարագայում չեղարկեք ձեր գրանցումը։ Հիշեք, բարդությունները շատ քիչ են, բայց այնուամենայնիվ, կան, մի վտանգեք ձեր առողջությունն ու այցելեք միայն փորձված ու վստահելի կենտրոն՝ փորձառու բժիշկ - կոսմետոլոգի հսկողությամբ հասնելու ձեր երիտասարդացման լավագույն արդյունքներին։ Արմեդի կենտրոնում օգտագործվում է միայն բարձրորակ նյութեր, իսկ մեր բժշկուհիները անցել են բազմաթիվ որակավորման դասընթացներ ու ունեն երկար տարիների աշխպատանքային փորձ։ Կոնսուլտացիան մեզ մոտ անվճար է, էնպես որ, եթե դեռ կասկածում եք՝ համեցեք մի փոքր զրուցելու։ Ամրագրեք ձեր կոնսուլտացիան հիմա՝ 011522972 հեռախոսահամարով։ Ձեր՝ Արմեդի Էսթետիկ Բժշկության Կենտրոն

այլ խորհուրդներ

Հակացելյուլիտային ներարկումներ։ Երբ եւ ինչպես կատարել դ...

Ամառ է։ Մեզանից շատերն են պատրաստվում ծովափնյա հանգստին, ու մեզանից շատերն ունեն “նար...

Լազերային մազահեռացում։ Առավելությունները

Կողմնակի ազդեցությունները մինիմալ են Կան ընդամենը մի քանի կողմնակի երեույթներ, որոնք հ...

ԼՈՂԱՓԱՅԻՆ ՍԵԶՈՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ TOP – 3 ՊՐՈՑԵԴՈՒՐԱՆԵՐ

Արդեն ամառ է, իսկ մեր մարմինը դեռ պատրաստ չէ: Խորհուրդ ենք տալիս 3 պրոցեդուրաներ, որոնք...

Գրանցվեք պրոցեդուրայի և ստացեք 20% Զեղչ

Ուղակի լրացրեք Անուն և հեռախոսահամր դաշտերը, իսկ մանրամասն տեղեկությունների համար , մեր մասնագետները կկապնվեն Ձեզ հետ