077 52 29 72 099 52 29 72 010 52 29 72

Գլխավոր > Խորհուրդներ > ԿԱՐԵԼԻ՞ Է ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՊԻԼՅԱՑԻԱ ԿԱՏԱՐԵԼ

ԿԱՐԵԼԻ՞ Է ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՊԻԼՅԱՑԻԱ ԿԱՏԱՐԵԼ

Հղիությունն այնքան փոփոխություններ է բերում կնոջ կյանքում, որ առաջանում են բազմաթիվ հարցեր՝ ինչո՞ւ, ինչպե՞ս, կարելի՞ է արդյոք: Ամեն անգամ բժշկին չես կարող դիմել, հարցիդ պատասխանը իմանալու համար, իսկ մտերիմներին հարցնելով միշտ լսում ես <<չի կարելի>> պատասխանը:
Հաճախ հղիությամբ պայմանավորված հորմոնային փոփոխությունների արդյունքում խթանվում է մազերի աճը, դրանք կոպտանում են, մգանում և արագ աճում: Հարց է ծագում՝ կարելի՞ է հղիության ընթացքում էպիլյացիա կատարել: Թվում է, թե վտանգավոր ոչինչ չկա, բայց մազահեռացման յուրաքանչյուր մեթոդ ունի իր առանձնահատկությունները:
Չնայած հղիության ընթացքում լազերային էպիլյացիա կիրառելը ուղղակիորեն չի սպառնում պտղին, սակայն կարող է ցավ առաջացնել, բացի այդ հորմոնային փոփոխությունների արդյունքում հնարավոր է, որ մաշկն անսպասելիորեն արձագանքի ճառագայթի ազդեցությանը:
Armedy էսթետիկ կենտրոնի տնօրեն, լազերային էպիլյացիայի մասնագետ Արմինե Հայրապետյանը կիսվել է Ձեզ հետ իր խորհուրդներով՝ հղիության ընթացքում անցանկալի մազերից ազատվելու վերաբերյալ.
● Հղիության ընթացքում ալերգիկ ռեակցիաների առաջացման հավանականությունը մեծանում է:
● Հրաժարվեք ցավ առաջացնող ցանկացած մեթոդից, քանի որ ցավն օրգանիզմում խթանում է սթրեսի հորմոնի արտադրումը: Այն բացասական ազդեցություն է ունենում պտղի վրա և կարող է վիժման պատճառ դառնալ:
● Հղիության ընթացքում ի հայտ եկած մազերը ժամանակավոր են, սովորաբար չքանում են ծննդաբերությունից 6-9 ամիս անց:
● Նախքան որևէ միջոցից օգտվելը հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:
Այսպիսով, հղիության ընթացքում կարելի է վստահորեն օգտվել միայն դեպիլյացիայի մեթոդներից, որոնք վտանգավոր չեն ոչ մոր, ոչ էլ երեխայի առողջության համար, հեշտությամբ կատարվում են տան պայմաններում: Իսկ ֆոտոէպիլյացիան, լազերային էպիլյացիան և էլեկտրոէպիլյացիան ռիսկային են հղիության ընթացքում:

այլ խորհուրդներ

Հակացելյուլիտային ներարկումներ։ Երբ եւ ինչպես կատարել դ...

Ամառ է։ Մեզանից շատերն են պատրաստվում ծովափնյա հանգստին, ու մեզանից շատերն ունեն “նար...

Լազերային մազահեռացում։ Առավելությունները

Կողմնակի ազդեցությունները մինիմալ են Կան ընդամենը մի քանի կողմնակի երեույթներ, որոնք հ...

ԼՈՂԱՓԱՅԻՆ ՍԵԶՈՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ TOP – 3 ՊՐՈՑԵԴՈՒՐԱՆԵՐ

Արդեն ամառ է, իսկ մեր մարմինը դեռ պատրաստ չէ: Խորհուրդ ենք տալիս 3 պրոցեդուրաներ, որոնք...

Գրանցվեք պրոցեդուրայի և ստացեք 20% Զեղչ

Ուղակի լրացրեք Անուն և հեռախոսահամր դաշտերը, իսկ մանրամասն տեղեկությունների համար , մեր մասնագետները կկապնվեն Ձեզ հետ