077 52 29 72 099 52 29 72 010 52 29 72

ՊԼԱԶՄՈԼԻՖՏԻՆԳ

Պլազմոլիֆտինգը կամ PRP թերապիան (անգլերեն Platelet Plasma therapy) պարզապես երիտաարդացման միջոց չէ, դա առաջընթաց է էսթետիկ բժշկության բնագավառում։ Գործողության հիմքում մարդու` թրոմբոցիտներով հարստացված սեփական պլազմայի գործածությունն է: Թրոմբոցիտներն անհրաժեշտ են ոչ միայն արյան մակարդման համար, այլև արտադրում են բջիջների կիսվելն ու բազմացումը խթանող հատուկ սպիտակուցներ։ Մարդու արյունը ծերացման դեմ պայքարելու հնարավորությունների հսկայական ռեզերվ է։ PRP թերապիայի ասպարեզում կատարված գիտական հետազոտություններն ու մշակումները բացահայտել են կոսմետոլոգիայում և տրիխոլոգիայում պլազմայի օգտագործման արդյունավետությունը։



Կոսմետոլոգիայում պլազմոթերապիան մաշկի վրա ունեցած համալիր ներգործության շնորհիվ համարվում է ինովացիոն և արդյունավետ մեթոդ։ Պրոցեդուրան արագացնում է կոլագենի, էլաստինի և ֆիբրոբլաստների արտադրությունը, հիալուրոնաթթվի մոլեկուլների ձևավորումը, խթանում է հյուսվածքների վերարտադրումը, դիմադրողականությունը և նյութափոխանակությունը։ Պլազմոթերապիան կոսմետոլոգիայում կիրառվում է դեմքի մաշկի, լանջաբացվածքի (դեկոլտե), պարանոցի, ձեռքերի մաշկի երիտասարդացման, մազաթափության դեպքում։

աշխատանքներ

հաճախ տրվող հարցեր

Ո՞ր դեպքում է հակացուցված պրոցեդուրան:

Պլազմոլիֆտինգի հակացուցումները կապված են ոչ միայն այցելուի ընդհանուր առողջական վիճակի, այլև նրա արյան վիճակի հետ.

- Արյան համակարգային հիվանդություններ,

- հեպատիտ B և C,

- ՄԻՎ- վարակվածություն,

- շաքարային դիաբեթ,

- հեպարինի ոչ տանելիություն,

- վարակային հիվանդություններ,

- իմունային համակարգի հիվանդություններ,

- բորբոքումներ պլանավորվող ներարկումների տեղում,

- բարձր ջերմաստիճան,

- հակակոագուլյանտների ընդունում,

- լյարդի քրոնիկ հիվանդություններ,

- հղիություն կամ կրծքով կերակրում։

հարց

տպագրության և տպագրական արդյունաբերության համար նախատեսված մոդելային տեքստ է:

Սկսած 1500-ականներից` Lorem Ipsum-ը հանդիսացել է տպագրական արդյունաբերության ստանդարտ մոդելային տեքստ,

ինչը մի անհայտ տպագրիչի կողմից տարբեր տառատեսակների օրինակների գիրք ստեղծելու ջանքերի արդյունք է:

Այս տեքստը ոչ միայն կարողացել է գոյատևել հինգ դարաշրջան, այլև ներառվել է էլեկտրոնային տպագրության մեջ` մնալով էապես անփոփոխ:

Գրանցվեք պրոցեդուրայի և ստացեք 20% Զեղչ

Ուղակի լրացրեք Անուն և հեռախոսահամր դաշտերը, իսկ մանրամասն տեղեկությունների համար , մեր մասնագետները կկապնվեն Ձեզ հետ