077 52 29 72 099 52 29 72 010 52 29 72

ԱԿՆԵԻ ԲՈՒԺՈՒՄ

Մարդու մաշկը օրգանիզմի ընհանուր առողջության ցուցիչն է: Հաճախ դեմքի մաշկին հայտնվում են բշտեր, որոնք բոլորին անհագստություն ու անհարմարություն են պատճառում: Դրանք տարբեր հիվանդությունների ու օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների արտահայտությունն են: Մաշկային բավականին տարածված հիվանդություններից է ակնեն: Այն ճարպագեղձերի բորբոքային հիվանդություն է: Ակնեն կարող է ի հայտ գալ կարմիր գույնի բորբոքված հանգույցների, ցավոտ թարախաբշտիկների կամ ոչ բորբոքային, անցավ, սև և սպիտակ կորյակների տեսքով: Որպես կանոն, դրանք ի հայտ են գալիս դեմքի, վզի, կրծքի ու մեջքի մաշկի վրա: Առավել հաճախ ակնեն հանդիպում է դեռահասների մոտ, ընդ որում աղջիկների մոտ` 10-17, տղաների մոտ` 14-19 տարեկանում: Իսկ երբեմն էլ առաջին կորյակներն ի հայտ են գալիս 25 տարեկանից հետո: Դեռահասների դեպքում ակնեն մեծամասամբ ունենում է ֆիզիոլոգիական բնույթ և 18-20 տարեկանում ի սպառ վերանում է: Ամենատարածված պատճառները Բշտիկներն առաջանում են ճարպային և մազային ուղիներում խցանումների պատճառով: Արդյունքում մաշկային ճարպը կուտակվում է ճարպագեղձերում, և դրանցում առկա մանրէները սկսում են արագորեն բազմանալ: Դա էլ իր հերթին բերում է բորբոքման` պզուկների ու թարախաբշտիկների առաջացման: Գոյություն ունեն նաև ակնեն հրահրող գործոններ, ինչպիսիք են կոսմետիկայի պարագաները` քսուքներ, լոսյոններ, շպարի տարբեր նյութեր, մաշկը սեղմելը, սև կորյակների կամ թարախաբշտերի ինքնուրույն հեռացումը, հոգեբանական սթրեսը, էնդոկրին գեղձերի ու սեռական օրգանների հիվանդությունները:


Բուժման ժամանակակից մեթոդները
Ակնեի բուժումը սահմանելուց առաջ անհրաժեշտ է հստակ իմանալ հիվանության առաջացմանպատճառը: Այս նպատակով կատարվում են մի շարք հետազոտություններ: Լաբորատոր պայմաներում որոշվում է բակտերիաների առկայությունը: Ակնեի բուժումը խիստ անհատական է: Այն սահմանվում է՝ ելնելով տվյալ դեպքում անամնեզի տվյալներից, ինչպես նաև հիվանդության պատճառից: Ինքնաբուժումը հնարավոր է, բայց ոչ միշտ է բավարար կամ արդյունավետ: Հաճախ նաև վտանգավորէ: Կարող է բարդացնել իրավիճակը, հանգեցնել բարդությունների և սպիների առաջացման: Մաշկի ճիշտ, գրագետ մաքրումն առաջին քայլն է ակնեի վերացման համար: Անհրաժեշտ է նաև կանխարգելել ճարպագեղձերում խցանումների առաջացումը և վերացնել արդեն գոյացածները: Թեթև արտահայտված ակնեի դեպքում կոսմետոլոգիական նյութերով բուժումը բավարար է արդյունք ստանալու համար, բայց հիվանդության միջին ու ծանր փուլերի դեպքում նշանակվում են հակաբիոտիկներ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին օգտագործման համար: Իսկ եթե մարդու մոտ ակնե առաջանում է 25 տարեկանից հետո, պետք է հետազոտել օրգանիզմը, քանզի դա կարող է հորմոնալ փոփոխությունների կամ որևէ ներքին օրգանի հիվանդության նշան լինել: Ակնեի բուժումը տևում է միջինում 2-3 ամիս, երբեմն էլ` ավելի շատ: Դա կախված է վիճակի բարդությունից և արտահայտման ձևից:

հաճախ տրվող հարցեր

հարց

տպագրության և տպագրական արդյունաբերության համար նախատեսված մոդելային տեքստ է:

Սկսած 1500-ականներից` Lorem Ipsum-ը հանդիսացել է տպագրական արդյունաբերության ստանդարտ մոդելային տեքստ,

ինչը մի անհայտ տպագրիչի կողմից տարբեր տառատեսակների օրինակների գիրք ստեղծելու ջանքերի արդյունք է:

Այս տեքստը ոչ միայն կարողացել է գոյատևել հինգ դարաշրջան, այլև ներառվել է էլեկտրոնային տպագրության մեջ` մնալով էապես անփոփոխ:

հարց

տպագրության և տպագրական արդյունաբերության համար նախատեսված մոդելային տեքստ է:

Սկսած 1500-ականներից` Lorem Ipsum-ը հանդիսացել է տպագրական արդյունաբերության ստանդարտ մոդելային տեքստ,

ինչը մի անհայտ տպագրիչի կողմից տարբեր տառատեսակների օրինակների գիրք ստեղծելու ջանքերի արդյունք է:

Այս տեքստը ոչ միայն կարողացել է գոյատևել հինգ դարաշրջան, այլև ներառվել է էլեկտրոնային տպագրության մեջ` մնալով էապես անփոփոխ:

Գրանցվեք պրոցեդուրայի և ստացեք 20% Զեղչ

Ուղակի լրացրեք Անուն և հեռախոսահամր դաշտերը, իսկ մանրամասն տեղեկությունների համար , մեր մասնագետները կկապնվեն Ձեզ հետ