077 52 29 72 099 52 29 72 010 52 29 72

ԿՈՆՏՈՒՐԱՅԻՆ ՊԼԱՍՏԻԿԱ

Ժամանակակից կոսմետոլոգիայում հանդիսանալով որպես նորարական տեխնոլոգիա, կոնտուրային պլաստիկան դեմքի ոչ վիրահատական շտկումն է, որի ժամանակ կատարվում է ֆիլլերների ներարկում` մաշկի մակերեսային, միջին կամ խորը շերտերում: Որպես գելային իմպլանտ հիմնականում օգտագործվում է հիալուրոնաթթուն` հոմոգեն գելի տեսքով և դրա ածանցյալ բիոպոլիմերները, որոնք հանդիսանում են բնական բաղադրչներ՝ կալոգեններ: Հազվադեպ օգտագործվում է նաև պոլիդիմետիլ սիլիկոն: Մինչ պրոցեդուրային անցնելը կատարվում է բժշկի խորհրդատվություն: Հակացուցումների բացակայության և համապատասխան ներարկվող դեղամիջոցի ընտրության փուլից հետո իրականացվում է ներարկման պրոցեդուրան: Անվտանգ, ոչ ալերգիկ դեղամիջոցներ ներարկելու դեպքում դեղանյութը արագ ներծծվում է և սկսում է կախարդական ազդեցություն գործել պրոցեդուրայից հետո, որը կարող է պահպանվել մինչև 6 ամիս:


Դեմքի կոնտուրային պլաստիկայի իրականացումը ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է՝
• հղիության ընթացքում
• կրծքով կերակրելու ժամանակ
• քաղցկեղի դեպքում
• հեմոֆիլիայի առկայության դեպքում
• բորբոքային պրոցեսների ժամանակ
• իմունային համակարգի խախտման դեպքում
• լազերային և միկրոհղկումներից հետո 2 շաբաթվա ընթացքում
• հիալուրոնաթթվի նկատմամբ բարձր զգայնության դեպքում

աշխատանքներ

հաճախ տրվող հարցեր

Ո՞ր դեպքում է հակացուցված պրոցեդուրան:

Դեմքի պլաստիկայի անցկացումը արգելվում է հետևյալ դեպքերում

- Հղիության ընթացքում, կրծքով կերակրելու ժամանակ

- Քաղցկեղ

- Հեմոֆիլիա

- Բորբոքային պրոցեսներ

- Լազերային և միկրոհղկումներից հետո 2 շաբաթվա ընթացքում

- Հիալուրոնյան թթվի նկատմամբ բարձր զգայնություն

Որքա՞ն է տևում վերականգնման շրջանը:

Վերականգնման շրջանը շատ կարճ է տևում: Ընդամենը 1-2 օր անց ներարկումների հետքերն աննկատ կդառնան:

Հազվադեպ հանդիպում են՝

- Կարմրություն

- Թեթև այտուց

- Կապտուկներ

- Քոր

Ինչպե՞ս խնամել մաշկը պրոցեդուրայից հետո:

Հետևյալ խորհուրդներին հետևելու դեպքում կխուսափեք անցանկալի հետևանքներից և հետագա բարդություններից:

- Բորբոքումներից խուսափելու համար խուսափեք ներարկված հատվածներին դիպչելուց կամ մերսելուց

- Մի քանի օր խուսափեք լոգանք ընդունելուց կամ հաճախել շոգեբաղնիք կամ լողավազան

- Չօգտագործել կոսմետիկ միջոցներ

- Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Պրոցեդուրայի միջին տևողությունը:

Պրոցեդուրայի միջին տևողությունը 40-60 րոպե է:

Գրանցվեք պրոցեդուրայի և ստացեք 20% Զեղչ

Ուղակի լրացրեք Անուն և հեռախոսահամր դաշտերը, իսկ մանրամասն տեղեկությունների համար , մեր մասնագետները կկապնվեն Ձեզ հետ