077 52 29 72 099 52 29 72 010 52 29 72

Գլխավոր > Խորհուրդներ > Հակացելյուլիտային ներարկումներ։ Երբ եւ ինչպես կատարել դ...

Հակացելյուլիտային ներարկումներ։ Երբ եւ ինչպես կատարել դ...


Ամառ է։ Մեզանից շատերն են պատրաստվում ծովափնյա հանգստին, ու մեզանից շատերն ունեն “նարնջի կեղեւի” տհաճ դրոշմը մեր մարմնի տարբեր մասերին, կամ որ նույնն է՝ ցելյուլիտ։ Իհարկե, մարզվել ու մարզասրահ հաճախել, ձմռան ընթացքում առողջ սնվել ու հոգ տանել մաշկի մասին պարտադիր է, սակայն, ոչ միշտ է, որ ամռան գալուն զուգահեռ մենք լիակատար գոհ ենք լինում մեր մաշկից։

Ցելյուլիտի առաջացման պատճառները տարբեր են, ահա դրանցից մի քանիսը
- Ժառանգականություն
- Ոչ պատշաճ սննդակարգ
- Նստակյաց կյանք
- Սթրեսային իրավիճակներ
- Էնդոկրին գեղձերի ֆունկցիայի խանգարում,
- Նյութափոխանակության խանգարում

Այս ամենի հետ կապված տեղի է ունենում արյան շրջանառության խանգարում մարմնի որոշակի հատվածներում, որի հետեւանքով սահմանափակվում կամ դադարում է կոլագենի եւ էլաստենի արտադրությունը օրգանիզմի կողմից։ Սրա արդյունքում ճարպային շերտը վերածվում է ֆիբրոզի, որն էլ դեֆորմացնում է մաշկի վերին շերտը առաջացնելով մեզ բոլորիս քաջ հայտնի “նարնջի կեղեւը”։

Ի՞նչ անել

Ցելյուլիտի դեմ պայքարի մի շարք ձեւեր կան։ Մերսումներ, դեղամիջոցներ, ներարկումներ։ Այս ամենից առավել արդյունավետը հակացելյուլիտային ներարկումներն են, որոնք տալիս են անմիջական արդյունք, ու պահպանվում են երկար։ Ներարկումներ կատարելուց հետո ճիշտ առողջ ապրելակերպի հետեւման պարագայում, հնարավոր է ցելյուլիտի զարգացումը ընդհանրապես կանխվի։

Ներարկվում են տարբեր նյութեր՝ տարբեր բաղադրություններով։ Թե որ նյութը կընտրվի՝ որոշում է բժիշկ կոսմետոլոգը՝ հաշվի առնելով այցելուի առողջական ու ֆիզիկական առանձնահատկությունները։

Ինչպես միշտ, շատ կարեւոր է, որպեսզի պրոցեդուրան կատարվի մասնագիտացված կլինիկայում՝ փորձառու բժիշկ կոսմետոլոգի միջամտությամբ։ Այսպիսով դուք ապահովագրում եք ինքներդ ձեզ՝ տհաճ անակնկալներից;

Դեհ, իսկ մեր կենտրոնում ուրախ կլինենք հյուրընկալել ձեզ ու ավելի մանրամասն բացատրել պրոցեդուրայի մասին։ Ի դեպ՝ կոնսուլտացիան անվճար է։ Սիրով կսպասենք

այլ խորհուրդներ

Լազերային մազահեռացում։ Առավելությունները

Կողմնակի ազդեցությունները մինիմալ են Կան ընդամենը մի քանի կողմնակի երեույթներ, որոնք հ...

ԼՈՂԱՓԱՅԻՆ ՍԵԶՈՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ TOP – 3 ՊՐՈՑԵԴՈՒՐԱՆԵՐ

Արդեն ամառ է, իսկ մեր մարմինը դեռ պատրաստ չէ: Խորհուրդ ենք տալիս 3 պրոցեդուրաներ, որոնք...

ԿԱՐԵԼԻ՞ Է ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՊԻԼՅԱՑԻԱ ԿԱՏԱՐԵԼ

Հղիությունն այնքան փոփոխություններ է բերում կնոջ կյանքում, որ առաջանում են բազմաթիվ հար...

Գրանցվեք պրոցեդուրայի և ստացեք 20% Զեղչ

Ուղակի լրացրեք Անուն և հեռախոսահամր դաշտերը, իսկ մանրամասն տեղեկությունների համար , մեր մասնագետները կկապնվեն Ձեզ հետ